Իրանը շուտով ուրանի հարստացման ստորգետնյա գործարանը շահագործման կհանձնի
Իրան
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան իրանական լրատվամիջոցներին հայտնել է, որ Իրանը շուտով շահագործման կհանձնի ստորգետնյա ուրանի հարստացման գործարան:
«Ֆորդույի ուրանի հարստացման ստորգետնյա գործարանը շուտով կսկսի իր աշխատանքները», - պրոիշխանական ''KAYHAN'' թերթին հայտնել է Իրանի միջուկային էներգետիկայի գործակալության ղեկավար Ֆերեյդուն Աբասի Դավանին:
Սա, ըստ երեւույթին, ավելի կխորացնի Իրանի Իսլամական Հանրապետության եւ Արեւմուտքի միջև միջուկային զենքի ստեղծման հակամարտության ֆոնին: Արեւմտյան երկրները համոզված են, որ Իրանը ձգտում է միջուկային զենք ձեռք բերել:
Սակայն պաշտոնական Թեհրանը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում: Հաղորդում է Reuters-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ