Լիբանանը մարտերի մեջ է սիրիացի ապստամբների հետ
Մերձավոր Արևելք
Լիբանանյան բանակի զինծառայողները Լիբանան-Սիրիա սահմանի հատման գծում մարտի են բռնկվել սիրիացի ապստամբների հետ. հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով լիբանանյան բանակի իր աղբյուրներին:
Բախումը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ լիբանանցի սահմանապահները նկատել էին սահմանի մոտակայքում գտնվող սիրիացի ապստամբներին և փորձել էին մոտենալ նրանց: Վերջիններս, ի պատասխան, կրակ էին բաց թողել: Միջադեպի արդյունքում զոհեր չկան:
Նշված բախումը սիրիացի ապստամբների և Լիբանանի բանակի միջև ընդհարման առաջին դեպքն էր:
Նախկինում Լիբանանի իշխանությունները բազմիցս մեղադրում էին Սիրիայի կառավարական բանակին Լիբանանի տարածքը գնդակահարելու համար: Սիրիայի կառավարությունն իր հերթին բացատրում էր տեղի ունեցածը նրանով, որ Լիբանանից դեպի Սիրիա են անցնում ապստամբական խմբավորումներ, ինչպես նաև նրանց համար հատկացվող զենք և զինամթերք:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ