Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, հունիսի 1-ին նույնքան կնվազի
ՀրապարակումներԵրևան քաղաքում՝ մայիսի 29-ին երեկոյան ժամերին, 30-ին, 31-ին երեկոյան ժամերին, հունիսի 1-ին գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Հանրապետության տարածքում` մայիսի 29-ի երեկոյան ժամերին, 30-ին գիշերը և կեսօրից հետո, 31-ին կեսօրից հետո, հունիսի 1-ին շրջանների մեծ մասում, հունիսի 2-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ին կբարձրանա 2-4 աստիճանով, հունիսի 1-ին նույնքան կնվազի։