Հյուսիսային Կորեան աղբով լցված ավելի քան 150 օդապարիկ է ուղարկել Հարավային Կորեա
Համաշխարհային ՄամուլՀյուսիսային Կորեան աղբով լցված ավելի քան 150 օդապարիկ է ուղարկել Հարավային Կորեայի տարածք, հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։
Հարավային Կորեայի միացյալ շտաբի պետերի տվյալներով (JCS)՝ երեքշաբթի երեկոյան օդապարիկները հատել են սահմանը և ընկել երկրի տարբեր վայրերում։
«Հյուսիսային Կորեայի այս գործողություններն ակնհայտորեն խախտում են միջազգային իրավունքը և լրջորեն սպառնում են մեր ժողովրդի անվտանգությանը», - մեջբերում է գործակալությունը JCS-ի հայտարարությունը:
Հաղորդվում է, որ ընկած փուչիկների մեջ եղել են տարբեր բեկորներ՝ պլաստմասե շշեր, մարտկոցներ, կոշիկի մասեր ու գոմաղբ։
«Մենք խստորեն զգուշացնում ենք Հյուսիսային Կորեային անհապաղ դադարեցնել իր անմարդկային և գռեհիկ գործողությունները», - ասել են զինվորականները։
Հյուսիսային Կորեան կիրակի նախազգուշացրել է, որ մակուլատուրա և աղբ է ցրելու սահմանամերձ շրջաններում՝ որպես Փհենյանի դեմ թռուցիկներ տարածելու դեմ ակցիայի մի մաս: