Ես այստեղ չեմ եկել որպես գործիչ, այլ որպես մարդ, որը Վահե Ղազարյանի հետ Տավուշում ծառայել է․ Սրբազան
ՀայաստանԵս այստեղ չեմ եկել որպես գործիչ, այլ որպես մարդ, որը Վահե Ղազարյանի հետ Տավուշում ծառայել է՝ ինքն իր պարտականությամբ, ես իմ կոչումով։ Եկել եմ որպես մարդ, որը գիտի, որ Վահե Ղազարյանը հիմա հոգեկան տագնապների մեջ է այս ամբողջ իրադարձությունների պատճառով, քանի որ հայրենիքից ստրկական զիջումներ կատարելը նաև իր համար է վիրավորական։ Նա ամեն օր ստիպված առնչվում է ստի հետ և հրամանների մի մասի շուրջ հայտնում է իր անհամաձայնությունը, մի մասն էլ փորձում է չկատարել։
Հավատում եմ, որ նա իմ ճանաչած Վահե Ղազարյանն է, որը դեռ ունի քաջություն ու տղամարդկություն։
Բագրատ Սրբազան