Մուշարաֆը հայտարարել է, որ շուտով վերադառնալու է Պակիստան
Աշխարհ
Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը հայտարարել է, որ վերջ է դնում իր ''ինքնակամ աքսորին'' և շուտով պատրաստվում է վերադառնալ Պակիստան` հակառակ Պակիստանի իշխանությունների կողմից Մուշարաֆին ձերբակալելու հնչեցրած սպառնալքիներին:
Պակիստանի իշխանությունները հետախուզում են հայտարարել Մուշարաֆի նկատմամբ` նրան մեղադրելով Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանությունը կազմակերպելու մեջ: Սակայն Մուշարաֆը հերքել է իր դեմ ուղղված մեղադրանքները:
Դուբայից դիմելով Կարաչիում ցույցեր կազմակերպած իր համակիրներին` Մուշարաֆը կոչ է արել նրանց պատրաստվել հաջորդ նախագահական ընտրություններին եւ ավելացրել է, որ ինքը վերադառնալու է այս տարվա հունվարի վերջին:
Մուշարաֆը Պակիստանը նախագահել է 9 տարի` մինչև 2008 թվականը:
Հաղորդում է BBC-ն:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ