Միացյալ նահանգներն արտաքսում է Մայամիում Վենեսուելայի գլխավոր հյուպատոսին
ԱՄՆ
Միացյալ նահանգները պերսոնա նոն-գրատա է հայտարարել Մայամիում գտնվող Վենեսուելայի գլխավոր հյուպատոսին և մինչև երեքշաբթի ժամանակ է տվել Միացյալ նահանգների տարածքը լքելու համար: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Ենթադրվում է, որ դիվանագետ Լիվիա Ակոստա Նոգուերան 2008 թ-ին Մեխիկոյում Վենեսուելայի դեսպանությունում աշխատած ժամանակ Միացյալ նահանգների դեմ կիբեռ-հանցագործություններով զբաղվող կազմակերպություններին օգնել է հարձակումներ իրականացնել:
ԱՄՆ պետդեպարտամենտը չի հայտնել դիվանագետի արտաքսման պատճառները:
Անցյալ ամիս ԱՄՆ Կոնգրեսի չորս անդամներ իրենց մտահոգությունն էին հայտնել պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ուղղված նամակում Մայամիում Վենեսուելայի հյուպատոսի գործունեության հետ կապված:
Պետքարտուղարին ուղղված նամակում կոնգրեսականները նշել էին, որ իսպանալեզու ''Univision'' հեռուստատեսությամբ դեկտեմբերին ցուցադրված փաստավավերագրական ֆիլմում Ակոստա Նոգուերան Իրանի և Կուբայի դեսպանությունների իր կոլեգաների և ուսանողների հետ, որոնք ֆիլմում համարվում են էքստրեմիստներ, քննարկել է ԱՄՆ-ի կառավարության կոմպյուտերային համակարգերի վրա կիբեռ հարձակումներ իրականացնելու մանրամասները:
Ըստ այդ փաստավավերագրական ֆիլմի` այդ քննարկումները դիվանագետն արել է Մեքսիկայում Վենեսուելայի դեսպանատանը աշխատելու ժամանակ:
Կոնգրեսականները պահանջել են որպեսզի պետդեպը հետաքննություն անցկացնի։ Այդ տեղեկությունների հաստատումից հետո դիվանագետն անմիջապես կարտաքսվի ԱՄՆ-ից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)