Հրեական բնակավայրերի կառուցումը խոչընդոտում է խաղաղության հաստատմանը. ՄԱԿ
Մերձավոր Արևելք
Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Արևելյան Երուսաղեմի շրջանի օկուպացված տարածքներում բնակավայրեր կառուցելու Իսրայելի պլանները ճակատագրական հարված են հասցնելու Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման գործընթացին. զգուշացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը. տեղեկացնում է BBC-ն:
Արևելյան Երուսաղեմում բնակվող պաղեստինցիները լիովին կկտրվեն Հորդանանի Արևմտյան ափից. պարզաբանել է նա: Կիրակի օրն իր ելույթի ժամանակ նա նշել է, որ խորապես անհանգստացած է և հիասթափված Իսրայելի կողմից նման նախաձեռնության պատճառով:
Իսրայելի իշխանությունները հաստատել են 3000 լրացուցիչ հրեական բնակավայրերի կառուցման աշխատանքների պլանը անմիջապես այն բանից հետո, երբ ՄԱԿ-ը բարձրացրեց Պաղեստինի ինքնավարության կարգավիճակը` տալով նրան ՄԱԿ-ում ոչ անդամ դիտորդ պետության կարգավիճակ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արդեն կոչ է արել սկսել շինարարությունը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ