Ալժիրի վարչապետ. «Ոչ ոք իրավունք չունի շահարկելու Ալժիրի ժողովրդի արյունը»
Աշխարհ
Ալժիրի վարչապետ Ահմեդ Օյահյան հանդես է եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանին ուղղված հայտարարությամբ, որում մասնավորապես ասում է, որ յուրաքանչյուրն ազատ է իր շահերը պաշտպանելիս, բայց ոչ ոք իրավունք չունի շահարկելու ալժիրցիների թափած արյունը, ուստի թուրքերին խորհուրդ է տալիս առևտրի առարկա չդարձնել այն։
«Թուրքիան 1830 թվականին Ալժիրը գրավելուց երեք օր անց այն հանձնել է ֆրանսացիներին եւ մինչև 1962 թ. Ալժիրի անկախության հռչակումը դեմ է քվեարկել ՄԱԿ-ում քննարկվող բոլոր այն բանաձևերին, որոնք պաշտպանում էին Ալժիրի շահերը: Ֆրանսիայի կողմից Ալժիրում կատարված սպանություններում Թուրքիան ևս դեր է ունեցել: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Ֆրանսիան ՆԱՏՕ-ի զինամթերքով է կռվել Ալժիրի ժողովրդի դեմ: Ալժիրցիները սպանվել են Թուրքիայի արտադրած փամփուշտներով»,- հայտարարել է Ալժիրի Ազգային-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, վարչապետ Ահմեդ Օյահյան:
Ալժիրի վարչապետին այս հայտարարությունն անելու է դրդել Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի կողմից Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծին ի պատասխան Ֆրանսիային Ալժիրում ցեղասպանություն իրականացնելու մեջ մեղադրելը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ