Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարան, թունավոր ծխի տարածման վտանգ կա (տեսանյութ)
Մերձավոր ԱրևելքԲեռլինում այրվում է Diehl պաշտպանական-արդյունաբերական ընկերության խոշոր մետալուրգիական գործարանը, հայտնում են գերմանական լրատվամիջոցները։
Diehl Metal Applications-ը պատկանում է պաշտպանական արդյունաբերական Diehl ընկերությանը: Diehl կոնցեռնը արտադրում է հակաօդային պաշտպանության համակարգեր և հանդիսանում է Iris-T համակարգերի մշակողը։ Թե կոնկրետ ինչ է արտադրվել այրվող գործարանում, չի հաղորդվում։
Բեռլինի արևմուտքը ծածկվել է թունավոր ծխով գործարանում բռնկված հրդեհի պատճառով։ Նշվում է, որ ձեռնարկությունում պահվում էին պղնձի ցիանիդ և ծծմբական թթու։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջ խմբերը։ Քաղաքի բնակիչներին խորհուրդ է տրվում փակել պատուհանները և մնալ տանը, ինչպես նաև անջատել օդափոխության և օդորակման համակարգերը։