«Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության՝ տարբեր գործերով կալանքի ենթարկված 4 քաղաքացիների. Աբրահամյան
ՌուսաստանՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
««Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության` տարբեր գործերով կալանքի ենթարկված 4 քաղաքացիների:
Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել և շոուն իշխանությունը կշարունակի արդեն դատարանում:
Դատական գործ, որտեղ չկա իրավաբանություն, բայց առկա է քաղաքական հանձնարարություն ու քաղաքական ուղղորդումներ:
Տարբեր կալանավայրերում են նաև Տավուշի դեպքերով բռնաճնշումների ենթարկվող բազմաթիվ քաղաքացիներ, որոնց այս օրերին այցելում են նաև մեր մյուս գործընկերները:
Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին»: