Մեծ Բրիտանիան թույլ է տվել Կիևին իր զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին
Համաշխարհային ՄամուլՄեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան իրավունք ունի բրիտանական զենքով հարված հասցնել Ռուսաստանի տարածքին։ Այս մասին նա հայտարարել է Reuters-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Ուկրաինան իրավունք ունի Բրիտանիայի տրամադրած զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ղեկավարը հայտարարել էր, որ երկիրը նախատեսում է մասնակցել նոր համաեվրոպական հակաօդային պաշտպանության համակարգի՝ «Sky Shield»-ի մշակմանը, որը ստեղծվում է հատուկ Ռուսաստանի դեմ պայքարելու համար։ Այս հարցի շուրջ ներկայումս բանակցություններ են ընթանում։