ԵՄ-ն հանդես կգա Ադրբեջանում ականազերծման նոր նախաձեռնությամբ․ Միխալկով
ՀասարակությունԵՄ-ն հանդես կգա Ադրբեջանում ականազերծման նոր նախաձեռնությամբ: Այդ մասին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Պետեր Միխալկովը։
«ԵՄ-ն և Ադրբեջանը շարունակում են մնալ մերձավոր գործընկերներ։ Մեր ակտիվ երկխոսությունը շարունակվում է», - ասել է նա։
Միխալկովի խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանին COP 29-ի անցկացման հարցում և կիսվել այդ ուղղությամբ իր փորձով:
Նա նշել է, որ ողջունում է սահմանազատման հարցով ձեռք բերված համաձայնությունը
«Ինչ-որ պահի գործընթացին միացավ Եվրոպական խորհրդի նախագահը, և կողմերը սկսեցին համակարգված աշխատել: Անհրաժեշտության դեպքում ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցել այդ գործընթացին»,- նշել է Միխալկոն։