Բայրամովը ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը
ՀասարակությունԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկիի հետ, ով Բաքու է այցելել Միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Ջեյհուն Բայրամովը խոսել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։
Նախարարը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածությունները «առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում»։