Բայդենը ներել է 317 000 ուսանողի՝ 6,1 միլիարդ դոլարի պարտքը
Գիտություն և ՄշակույթԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հավանություն է տվել արվեստի ուսումնական հաստատությունում սովորող 317 000 ուսանողի 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքի չեղարկմանը, գրում են միջազգային ԶԼՄ-ները:
Ասվում է, որ այս հաստատությունը կեղծում էր տվյալներ, գիտակցաբար մոլորեցնում էր ուսանողներին և խաբում վարկառուներին՝ դրդելով նրանց խոշոր պարտքեր վերցնել՝ ընդ որում ուսման ավարտին նրանց չապահովելով աշխատանքով:
Զեկույցում ասվում է, որ Թրամփի օրոք միայն 53 000 մարդ է ունեցել պարտքի ներում, իսկ այժմ նախագահ Բայդենը հաստատել է 4,6 միլիոն ամերիկացիների պարտքի մարումը։