Թուրքական կործանիչներն օդ են բարձրացել Սիրիայի վրա հարձակվելու պատրաստվածությամբ
Թուրքիա
Դեկտեմբերի 3-ին Թուրքիայում Դիարբեքիր քաղաքի ռազմաբազայում հնչած տագնապի ազդանշաններից թուրքական ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները օդ են բարձրացել. հաղորդում է CNN Turk-ը: Կործանիչների կենտրոնացման պատճառ են դարձել սիրիական սահմանամերձ Ռաս ալ Այն քաղաքում ընթացող մարտերը:
Թուրքական ԶԼՄ-ները հաղորդում են, որ ավելի վաղ սիրիական կառավարական զոքերը հարված են հասցրել Ռաս ալ Այնի ապստամբական խմբավորումներին: Ընդդիմադիր խմբավորումների և կառավարական զորքերի միջև դրան հաջորդած կրակահերթի արդյունքում մի քանի արկ էր պայթել Թուրքիայի տարածքում՝ տագնապ և խուճապ առաջ բերելով բնակչության շրջանում:
Թուրքիայի ռազմական հրամանատարությունը միջադեպից հետո որոշել է օդ բարձրացնել իր կործանիչները, որպեսզի պատրաստ լինի ցանկացած պահի հարված հասցնել Սիրիայի ուղղությամբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)