Գեղարքունիքի մարզում հրդեհ է բռնկվել «ԻԺ» մակնիշի ավտոմեքենայում
Ռուսաստան
Ապրիլի 28-ին հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի- Գետափ ավտոճանապարհի 47․5 կմ հատվածում, Նորատուս գյուղի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ դեպք վայր են ժամանել Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «ԻԺ» մակնիշի, ժողովրդի լեզվով ասած «բուդկա մոսկվիչում» և ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վառված ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել