«Գյուղը բաժանվում է 2 մասի»․ Դանիելյանը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասին
ՏնտեսությունԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում նոր մանրամասներ հայտնեց Փաշինյանի և կիրանցիների հանդիպումից։
«Գնահատականներ շատ ենք տվել, մեր բոլոր մտահոգությունները, որոնք կային, հաստատվել են, այսինքն՝ գյուղը բաժանվում է 2 մասի։ Գյուղացիները բազմաթիվ հարցեր են ուղղել՝ ապրելու հետ կապված, ապահովության հետ կապված, որևէ հարցի պատասխան չի տրվել, անգամ աբսուրդային պատասխաններ են հնչել, իբր այդ ամեն ինչից հետո հնարավոր է նորից ոտնձգություններ լինեն։ Անվտանգության երաշխիք չկա»,-ասաց պատգամավորը։