Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները 

12 միլիարդն էլ անցավ. Վեց տարում 5,5 մլրդ դոլարով ավելացրել են պարտքը

Թուրքիա

Հայաստանի պետական պարտքը հատեց նաև 12 մլրդ դոլարի սահմանը։ Մարտի վերջի տվյալներով՝ պարտքը կազմել է 12 մլրդ 163 մլն դոլար։ Այս մասին գրում է 168.am-ը։

Երբ Նիկոլ Փաշինյանն իր թիմով եկավ իշխանության, պարտքը 6,7 միլիարդ էր։

Անցած վեց տարվա ընթացքում հասցրել են Հայաստանի վրա գրեթե 5,5 միլիարդի նոր պարտքի բեռ ավելացնել։

Հիմա պատկերացրեք, թե ինչ է կատարվել պարտքի հետ։

Նախկին 27 տարվա ընթացքում Հայաստանի բոլոր իշխանությունները միասին կուտակել էին 6,7 մլրդ դոլարի պարտք։ Միայն այս իշխանությունը վեց տարվա ընթացքում կուտակեց 5,5 միլիարդի պարտք։

Եթե նախկինների ժամանակ միջին տարեկան պարտքն ավելացել է 248 մլն դոլարով, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, ավելացել է միջին տարեկան 916 մլն դոլարով։

3,7 անգամով արագ են ավելացրել պարտքը, քան նախկին իշխանությունները։

Ու այսքանից հետո, ժամանակին Նիկոլ Փաշինյանը նախկիններին մեղադրում էր Հայաստանը պարտքերի տակ թաղելու համար։ Եթե նախկիններն էին Հայաստանը թաղում պարտքերի տակ, ապա ի՞նչ պետք է ասել այս իշխանությունների մասին։

Վեց տարում 5,5 մլրդ դոլարը հսկայական պարտքի բեռ է բյուջեի համար։ Դա է պատճառը, որ գնալով ծանրանում է պարտքի սպասարկումը, ավելանում են պարտքը սպասարկելու համար հատկացվող բյուջետային գումարները։ Անվտանգային, սոցիալական ու տնտեսական խնդիրները լուծելու փոխարեն՝ բյուջեի 10-11 տոկոսը հատկացվում է միայն պարտքի տոկոսները փակելուն։ Տարեկան հարյուրավոր միլիոն դոլարներ։

Այսքանից հետո, գոնե արդյունքը երևար։

Ո՞վ կարող է ասել, թե ո՞ւր են գնացել այդ հսկայական գումարները, ինչի՞ վրա են ծախսվել, ի՞նչ օգուտ են տվել, ի՞նչ ծրագրեր են իրականացվել, ի վերջո, ինչքանո՞վ են ավելացրել երկրի տնտեսության պոտենցիալը։

Ոչ մի տեղեկատվություն, հաշվետվություն չկա, թե ինչ են արել այդ գումարները։

Այդքան խոսում են տնտեսական աճերից, ՀՆԱ-ն ավելացնելուց։ Եթե նույնիսկ ոչինչ չանեին, միայն այս գումարները բավական էին ՀՆԱ-ն 5,5 մլրդ դոլարով ավելացնելու համար։

Վերջին վեց տարիներին Հայաստանի ՀՆԱ-ն 5,6 տրիլիոն դրամից դարձել է 9,5 տրիլիոն։ Չորս տարում ավելացել է 3,9 տրիլիոնով։ Այսօրվա փոխարժեքով՝ 9,7 մլրդ դոլարով։

5,5 միլիարդով պարտքն են ավելացրել, 9,7 միլիարդով՝ համախառն ներքին արդյունքը։

ՀՆԱ աճի կեսից ավելին պարտքի հաշվին է։

Այսպես է աճել Հայաստանի տնտեսությունը, եթե դա կարելի է աճ համարել։

Մյուս կեսն էլ հայտնի է, թե ինչի հաշվին է եղել՝ հիմնականում առևտրի։

Եթե վերջին երկու տարիների ակտիվ վերաարտահանումները չլինեին, այդ աճն էլ չէր լինի։ Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները տվեցին իրենց արդյունքը, բայց ավելի վատացրեցին Հայաստանի տնտեսության վիճակը։

Իրական տնտեսությունը կաթվածահար վիճակում է, չնայած ՀՆԱ-ն բարձր տեմպերով աճում է՝ ոչինչ չավելացնելով տնտեսական պոտենցիալին։ Այնպես, ինչպես ոչինչ չեն ավելացրել այս տարիներին ներգրավված հսկայական գումարները։ Միակ տեսանելի «ձեռքբերումն» այն է, որ մեծապես ծանրացրել է պարտքի սպասարկման բեռը՝ ինչպես պարտքի անվանական աճի, այնպես էլ՝ թանկացման հետևանքով։ Այս ընթացքում պարտքի գինն այնքան են բարձրացրել, որ հասցրել են առևտրային վարկերի գնին։

Վերջին տվյալներով, պետական պարտքի միջին տոկոսադրույքը կազմել է 7,2 տոկոս։

Սա անհամեմատ ավելի բարձր է, քան մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը։

Այն ժամանակ պարտքի միջին տոկոսադրույքը տատանվում էր 4-4,5-ի սահմաններում։

Պարտքը սկսեց արագորեն թանկանալ հատկապես վերջին 2-3 տարիներին։

Միայն այս տարվա երեք ամիսներին պարտքի գինը բարձրացել է ևս 0,2 տոկոսային կետով։ Անցած տարվա վերջին 7 տոկոս էր։ Չնայած էլի շատ բարձր էր, բայց դրանից հետո էլ, փաստորեն, շարունակում է բարձրանալ։

Այսպես են կառավարում պարտքը. մեծ տեմպերով ավելացնում են ու թանկացնում։

Միայն այս տարվա առաջին երեք ամիսներին պետական պարտքն ավելացել է ևս 317 միլիոնով։ Ավելացել է դարձյալ կառավարության պարտավորությունների գծով, այն էլ՝ գերազանցապես ներքին պարտքի հաշվին։

Կառավարության ներքին պարտքը, դոլարով արտահայտված, ընդհուպ մոտեցել է արտաքին պարտքին։ Արտաքին պարտքը կազմել է 5 մլրդ 891 մլն դոլար, ներքինը՝ 5 մլրդ 735 միլիոն։

Այսքանով հանդերձ, կառավարությունը չի դադարում պարտք վերցնել։ Անընդհատ նոր պարտքեր են վերցնում ու ծանրացնում պարտքի բեռը։ Եթե գոնե տեսնեինք դրանց տնտեսական արդյունքը, էլի կարելի էր հասկանալ։ Բայց դա էլ չի երևում։ Միայն պարտքն է աստղաբաշխական տեմպերով աճում։

Վեց տարվա ընթացքում հասցրել են պարտքը 82 տոկոսով ավելացնել։

Սա պարտքի թռիչքային աճ է։

Եկել էին տնտեսությունը թռիչքային ձևով զարգացնելու, պարտքն են թռիչքային ձևով ավելացրել։

Առաջիկայում էլ պատրաստվում են նույնն անել։ Կառավարության նիստ գրեթե չկա, որ հերթական վարկային համաձայնագրերը չհաստատեն։

Վարկերով չեն բավարարվում, պետական պարտատոմսեր են թողարկում ու ներքին պարտք վերցնում։

Պարտքն ավելանում է, ծանրանում է պետության ու քաղաքացու վրա, իսկ արդյունքը տեսանելի չէ։

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու պարտքն արդեն հասել է 4 հազար դոլարի, որի գրեթե կեսը դրել է այս իշխանությունը՝ իր ընդամենը վեց տարվա գործունեության ընթացքում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված ենՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԸնթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցելԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըՀՀ կառավարության անդամները երդվեցինԹուրքիան և Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական համագործակցության ճանապարհային քարտեզը
Ամենադիտված