Սիրիայի նավահանգստում խարիսխ է գցել ռուսական «Ադմիրալ Կուզնեցով» ռազմանավը
Մերձավոր Արևելք
Ավիակիր կրեյսեր «Ադմիրալ Կուզնեցովի» գլխավորությամբ ռուսական նավերի խումբը հասել է սիրիական Տարտուս նավահանգիստ։ Հաղորդում է "ИТАР-ТАСС"-ը՝ հղելով ՌԴ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությանը։
ՌԴ ՊՆ–ում մեկնաբանել են, որ նավերը «նավահանգիստ են մտել իրենց պաշարները լրացնելու նպատակով» և ավելացրել, որ դրանք հեռանալու են Տարտուսից այսօր՝ հունվարի 9-ին։
Սիրիական "SANA" գործակալության հաղորդմամբ՝ ռուսական ռազմանավերի անձնակազմի ներկայացուցիչները Տարտուսի նահանգապետ Աթեֆ Նադդաֆի հետ հանդիպմանը իրենց գործողությունները մեկնաբանել են իբրև սոլիդարության նշան՝ սիրիական իշխանությունների և ժողովրդի հանդեպ։
Հիշեցնենք, որ Տարտուսում է գտնվում միակ ռուսական ռազմաբազան նախկին ԽՍՀՄ երկրների սահմաններից դուրս, որը ՌԴ ռազմածովային նավատորմի նյութատեխնիկական սպասարկման կետ է։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ