Փորձանք ասիր, թողի՞ր
Վերլուծական
Այսօր գիշեր ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը մեկնել է Եվրոպա: Այս մասին Lurer.com-ին հայտնեց նրա անձնական թիկնապահը՝ ի պատասխան ղեկավարի որպիսության՝ արձագանքելով. «տո փորձանք ասիր, թողի՞ր, լավ չի, հեչ լավ չի: Թե ի՞նչ էղավ...»:
Հիշեցնենք, որ Դեմիրճյանի առողջական վիճակը վատացավ այս տարի, սեպտեմբերի 8-ին, Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում ենթարկվեց վիրահատության, որից հետո որոշ ժամանակ հայտնվեց, թե վիճակը կայուն է, սակայն, ինչպես հետո պարզվեց, առաջին վիրահատությունն ամբողջապես չէր լուծել ՀԺԿ ղեկավարի առողջական պրոբլեմները:
Վիճակը նորից բնութագրվեց որպես անկայուն, որից հետո որոշվեց դիմել ևս մեկ վիրահատության՝ այս անգամ արդեն արտերկրում: Երկու օր առաջ ՀԺԿ քաղխորհրդի անդամ Գրիգոր Հարությունյանը թեև թերթերից մեկին հայտնել էր, թե ղեկավարի առողջական վիճակը նորմալ է, վիրահատությունը կարվի Հայաստանում, իսկ արտերկիր մեկնում է պարզապես ստուգման, սակայն դատելով Դեմիրճյանի ամենանվիրյալ մարդու՝ անձնական թիկնապահի ավելի քան անկեղծ ու սրտացավ մտահոգությունից, «շեֆի» վիճակը ցանկալիների շարքից չէ: Հուսանք, որ գոնե այս անգամ հնարավոր կլինի քաղաքական ակտիվ կենսագործունեության վերադարձնել Հայ ազգային կոնգրեսի առանցքային կուսակցություններից մեկի առաջնորդին, ինչը, գալիք նախագահական ընտրությունները հաշվի առնելով, ավելի քան կարևոր է:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում