Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան
ՔաղաքականՔաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը տելեգրամի իր ալիքում գրել է․
«Շարժումը, իհարկե, թափ է հավաքում։
Սակայն պետք է քաղաքական թայմ֊մենեջմենթ իրականացվի։
Շարժման այս տեմպերի պահպանման դեպքում արդեն մյուս շաբաթվա վերջ այն դուրս է գալու կայունության պլատո, որում կարող է մնալ 3֊4 օր։
Այսպիսով, եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, եթե հստակ քաղաքական առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու։
Պաթոսի վրա շարժումը երկար պահել չի լինի։
Այն «գունավոր հեղափոխության» չի կարող վերածվել` արժեհամակարգային ու մեթոդաբանական անհամատեղելիության պատճառով։
Ուստի, անհրաժեշտ է գաղափարախոսական պայքար, որը կսկսվի ճիշտ այն պահին, երբ քաղաքական ուժերը պետականության պահպանման գոնե միջնաժամկե