Սիրիայի զինված ուժերը երեք շրջաններում ոչնչացրել են ահաբեկիչների զրահամեքենաները
Համաշխարհային ՄամուլՍիրիայի զինված ուժերը հարձակվել են մեքենաների վրա Հալեպի, Իդլիբի և Լաթաքիայի արվարձաններում, ասվում է Սիրիայի պաշտպանության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Ընթացիկ ահաբեկչական հարձակումներին հակազդելու իրենց առաքելության շրջանակներում սիրիական բանակի ստորաբաժանումները, որոնք գործում են Հալեպի և Իդլիբի գյուղական արվարձաններում, աշխատելով բարեկամ ռուսական ուժերի հետ և օգտագործելով անօդաչու թռչող սարքեր, խոցել են ահաբեկչական կազմակերպությունների մի քանի մեքենաներ և զրահամեքենաներ, ինչի արդյունքում դրանք ամբողջությամբ ոչնչացվել են, իսկ դրանցում գտնվող ահաբեկիչները սպանվել ու վիրավորվել են»,- նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ըստ Սիրիայի պաշտպանության նախարարության, Լաթաքիայի արվարձանում գործող բանակի ստորաբաժանումը կարողացել է խոցել և ոչնչացնել մի քանի անօդաչու թռչող սարքեր, որոնցով ահաբեկիչները փորձել են գրոհել այդ շրջանի գյուղերն ու քաղաքները: