Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ Փաշինյան
Աշխարհ«Վերջերս մի տեղ կուսակցական ֆորմատով խոսում էինք, ճանապարհին մտածում էի՝ նախադասությունն էսօր ասե՞մ, թե՞ ոչ, բայց որոշել եմ՝ ասել»,- Քաղաքացու օրվա առթիվ Գավառում բանախոսության ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Հարց են հնչեցնում, ասում են՝ ինչի՞ եք 4 գյուղը տալիս Ադրբեջանին, ես ասում եմ՝ մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ, որ ՀՀ-ն ագրեսոր պետություն է, որպես փաստարկ՝ ՀՀ-ի դեմ ագրեսիվ քաղաքականություն վարելու՝ այն ըմբռնմամբ, որ այդ ագրեսիվ քաղաքականության մեջ կարող են շահագրգռված լինել ոչ միայն նրանք, ում մենք սովորաբար ընկալում ենք որպես թշնամի, այլև նրանք, ում համարում ենք բարեկամ։ Սա մեր քաղաքական հասունության շատ կարևոր պահն է, որ մենք, ի վերջո, կարողանանք աշխարհն ընկալել էնպիսին, ինչպիսին այն կա իրականում»,- հավելեց Փաշինյանը։