Արաբական երկրների լիգան կշարունակի Սիրիայում դիտորդական առաքելությունը
Մերձավոր Արևելք
Արաբական երկրների լիգայի անդամ երկրների արտգործնախարարները նախօրեին կայացած ժողովում վերահաստատել են, որ Արաբական լիգան դեռ շարունակելու է Սիրիայում դիտորդական առաքելությունը։ Սիրիայում գտնվող արաբական երկրների դիտորդական խմբերի աշխատանքը սուր քննադատության է ենթարկվել, քանի որ նույնիսկ նրանց ներկայության ժամանակ շարունակվում են բռնությունները Սիրիայում։
Նախօրեին Կահիրեում կայացած հանդիպման ժամանակ, որոշվել է դիտորդական խմբերին տալ անհրաժեշտ ժամանակ իրենց առաքելությունը շարունակելու և համապատասխան արձանագրություն կազմելու համար։
Դիտորդական առաքելության նպատակն է՝ պարզել՝ արդյո՞ք Սիրիայի իշխանությունները կատարում են իրենց պարտավորությունները և արդյո՞ք դադարեցրել են հակակառավարական ցույցերի ժամանակ խաղաղ բնակչության նկատմամբ բռնություններ կիրառելը։
Այժմ Սիրիայի տարբեր շրջաններում գտնվում են 150 դիտորդներ։ Հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)