Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ
ՀասարակությունԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է մայիսի 9-ին նախատեսված իր այցը Միացյալ Նահանգներ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ թուրք պաշտոնյային հղումով։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ Անկարան շուտով կհայտարարի Թուրքիայի ղեկավարի պաշտոնական այցի նոր ժամկետի մասին։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Իսրայելը «ցեղասպանություն է իրականացնում» Գազայում։