Սերգեյ Լավրովը Թուրքիայում կոտրել է ձեռքը
Թուրքիա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիա կատարած պաշտոնական այցի ընթացքում կոտրել է ձեռքը. հաղորդում է CNN Turk-ը: ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը Ստամբուլի հյուրանոցներից մեկում ընկել է և վնասել դաստակը: Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի օրը:
Լավրովը տեղափոխվել է տեղի «Թաքսիմ» հիվանդանոցը, որտես անց է կացրել մոտ կես ժամ, ինչից հետո բժիշկները նրան բաց են թողել:
Նշենք, որ «Թաքսիմ» հիվանդանոցն առաջին անգամ չէ, որ ընդունում է արտասահմանցի բարձրաստիճան պաշտոնյաների:
Հիշեցնենք, որ 2009 թվականի ապրիլ ամսին այս հիվանդանոցի բժիշկներն օգնություն էին ցուցաբերում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենին, ով, ընկնելով աստիճանից, վնասել էր ուսը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)