Պեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքները
Գիտություն և ՄշակույթԱՄՆ-ից Ուկրաինային մատակարարվող հրթիռների հեռահարության մեծացումը կհանգեցնի Ռուսաստանի անվտանգության պահպանման համար անհրաժեշտ բուֆերային գոտու ընդլայնմանը։ Այս մասին լրագրող Պավել Զարուբինին ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Որովհետև, ինչպես ասաց [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինը, եթե [Կիեւին մատակարարվող] զենքի տեսականին մեծանա, այդ սանիտարական, բուֆերային գոտին, անվտանգության գոտին կընդլայնվի, ինչը կպահանջվի՝ մեր տարածքը, մեր քաղաքացիներին պաշտպանելու համար»,– ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը։