Օկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվի
ՌուսաստանՕկուպացված Արցախի Հանրապետության Քաշաթաղի Սանասար (Կուբաթլու), Կովսականի (Զանգիլան) և Ջրականի (Ջեբրայիլ) շրջաններում մինչև 2026 թվականի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվի։ Այս մասին հայտարարել է Արցախում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Վահիդ Հաջիևը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ադրբեջանի պետական ծրագրի շրջանակում 2022-2026 թվականներին նախատեսվում է կառուցել 3 քաղաքային կենտրոն, 5 գյուղ, իսկ Սանասարի, Կովսականի և Ջրականի շրջաններում՝ 24 գյուղ։