Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն»
Արցախ![Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն»](/rs.php?image=/disc/24-04-24/b8292bf9903feea864c3d146b6608c45.webp&w=780)
Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որոնք նախկինում այդտեղ չէին, գրել է «Ազատություն»-ը։
Բաղանիսցի Մեխակ Հարությունյանը, որ գյուղապետարանի կոմունալ բաժնի աշխատակից է, ամեն կիրակի գյուղի տներից հավաքում է աղբն ու հասցնում Բաղանիս-Այրումի տարածք, որտեղ գյուղի աղբավայրն է։ Նա փայտից, կարմիրով ներկած սյուներ տեսել է հենց աղբանոցին կից․
«Անգետ մարդն էլ կհասկանար՝ նոր սահմանն է։ Մի 5-6 հատ կար, ամեն 10 մետրի վրա մի հատ խփած էր։ Համարակալած չէր, կարմիր գույնով «կռասկած»՝ կեսից վերև», - ասել է Հարությունյանը։
Ըստ նրա՝ տեղանքն արդեն վտանգավոր է։
![](https://lurer.com/banners/armflix.jpg)