Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև բախումն անթույլատրելի է. Շոլց
ՏնտեսությունՆԱՏՕ-ի դաշինքն օգնում է Ուկրաինային պաշտպանվել, սակայն Ռուսաստանի հետ պատերազմական վիճակում չէ, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Նրան մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Գերմանիան և Մեծ Բրիտանիան միասին Ուկրաինայի կողքին են։ Նպատակը պարզ է՝ աջակցություն ցուցաբերել, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանվել։ Կարևոր է նաև, որ մենք՝ ՆԱՏՕ-ի երկրները, պատերազմի մեջ չլինենք Ռուսաստանի հետ»,- ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ կարևոր է կանխել Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև ուղիղ բախումը։