«Ռուսաստանի հետ համաձայնագիրը չունի քաղաքական ենթատեքստ, դա շատ շահավետ նախագիծ է». թուրք նախարար
Թուրքիա
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ ռուսական «Հարավային հոսք» գազատարի նախագծի իրագործումը չի խոչընդոտում Nabucco գազատարի նախագծի իրագործմանը։
Այս մասին է հաղորդում ադրբեջանական 1news.az-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին։ «Մինչ վերջերս Nabucco-ն քննադատողներն այժմ վերածվել են նրա պաշտպանների։ Ինչը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ մենք «Հարավային հոսք»-ի շուրջ գազային համաձայնագիր կնքեցինք Ռուսաստանի հետ։ Սակայն Ռուսաստանի հետ համաձայնագիրը չունի քաղաքական ենթատեքստ, դա շատ շահավետ նախագիծ է», – հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը։
Նա նշել է, որ իրենց կարծիքով այդ համաձայնագիրը մեծացնում է Nabucco-ի իրագործման հնարավորությունները։ Ուստի այն բոլոր հայտարարությունները, թե «Հարավային հոսք»-ի վերաբերյալ համաձայնագրի կնքումից հետո Nabucco-ի իրագործումն արգելակվել է, ճիշտ չեն։
Նշենք, որ Թուրքիան սեփական տարածքային ջրերով ռուսական «Հարավային հոսք» գազատարի անցկացման հարցում իր համաձայնությունը տվել է օրեր առաջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)