Հրդեհվել է երեխաներ տեղափոխող ավտոբուսը
Աշխարհ
Ավստրալիայի Վիկտորիա նահանգում երկուշաբթի հրդեհվել է զբոսաշրջային ավտոբուս, որում եղել են 7-12 տարեկան առնվազն 30 երեխա:
Դեպքը տեղի է ունեցել Մելբուռնից արևելք՝ Շերբրուք վայրում:
Այս մասին է հաղորդում "ИТАР-ТАСС"-ը՝ վկայակոչելով փրկարար ծառայության ղեկավար Լինդա Սմիթին։ «Ուղևորներից ոչ ոք չի տուժել։ Ավտոբուսի վարորդը ժամանակին է նկատել հրդեհը, ինչի շնորհիվ երեխաներն ու նրանց ուղեկցող ուսուցիչներն արագ տարհանվել են: Որոշ ժամանակ անց հրդեհը բռնկվել է ամբողջ ավտոբուսում, ինչը հանգեցրել է պայթյունի», – նշել է Լինդա Սմիթը:
Կատարվածի հանգամանքները պարզվում են, տարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ