Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու
ՔաղաքականԿիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ:
Վարչական ղեկավար Կամո Շահինյանն այդ մասին ասել է առավոտյան գյուղապետարանի մոտ հավաքված գյուղացիներին։
Պատճառն է այն է, որ երեկվա հանդիպումը անարդյունավետ է եղել, սահմանազատման մասին համայնքապետների առաջարկները կառավարությունում չեն ընդունել։