Ռուսաստանը Թուրքիայի համար ԱԷԿ կկառուցի
Ռուսաստան
Ռուսաստանը պատրաստ է լիովին ֆինանսավորել թուրքական Akkuyu ԱԷԿ-ի կառուցումը. այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Թուրքիա կատարած այցի ընթացքում: Նրա խոսքերով՝ ներդրումային ծրագիրը կկազմի մոտ 20 մլրդ դոլար, ընդ որում, այդ գումարի 25%-ը կօգտագործվի Թուրքիայում աշխատատեղեր ստեղծելու համար:
Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Թուրքիան ինքը շահագրգռված է այդ ծրագրի իրականացման մեջ, և արդեն ավելի քան 100 թուրք ուսանող Ռուսաստանում կրթություն է ստանում՝ այդ ԱԷԿ-ում աշխատելու համար:
Իր հերթին «Ռոսատոմ»-ի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն ասել է, որ Akkuyu-ի առաջին բլոկը պատրաստ կլինի մինչև 2019 թվականի վերջ, իսկ ամբողջ ծրագիրը կավարտվի 2022-ին: Ըստ ИТАР-ТАСС–ի՝ «Ռոսատոմ»-ը և Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը երկուշաբթի օրը համատեղ հայտարարություն են ստորագրել ԱԷԿ-ի նախագծի վերաբերյալ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)