Թուրքիայի ափերի մոտ նավ է խորտակվել. նավակազմն անհետ կորել է
Թուրքիա
Թուրքիայի ափամերձ շրջաններում խորտակվել է բեռնատար նավ. երեքշաբթի օրը հաղորդում է TRT Haber-ը:
Արդյունքում անհետ կորած է համարվում նավակազմի 12 անդամ: Հաղորդվում է, որ բեռնատար նավը, որն ածուխ էր տեղափոխում, խորտակվել է Ստամբուլի մոտակայքում:
Նավի ծագումն ու նավակազմի անդամների ինքնությունը դեռևս պարզ չեն:
Հեռուստաընկերությունը հաղորդում է, որ նմանատիպ մի բեռնանավ էլ այս պահին լողում է Ստամբուլի ափերի մոտակայքում: Ստամբուլում ուժգին հարավ-արևելյան քամիների պատճառով հետաձգվել են բոլոր ծովային ուղևորությունները: Օդերևութաբանները կանխատեսում են, որ անկայուն եղանակը կպահպանվի ողջ շաբաթվա ընթացքում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)