Սահմանը հանձնվելու է սահմանապահին, բայց ով է նա․ Փաշինյանը խուսափել է պատասխան տալ (տեսանյութ)
ԱդրբեջանՍահմանը հանձնվելու է սահմանապահներին և ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի։
Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր արդեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները կապի մեջ են իրար հետ և նրանք պետք է պայմանավորվեն նաև, թե ծառայությունը ոնց են իրականացվելու։
Ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն բոլորովին ուրիշ խնդիր է։ Այստեղ խնդրում եմ սադրանքների չտրվել։ Մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չենք փռելու սեղաններին և տեսախցիկների առաջ ցույց տանք։
Բայց մեր ակնկալիքը և մեր ընկալումն այն է, որ խաղաղության ենք գնում։ Սա խաղաղության գործընթացի համար շատ կարևոր անկյունաքար է»,- ասել է վարչապետը։