Հասանովը հանդիպում է անցկացրել, հանձնարարականներ տվել սահմանազատման գործընթացի իրականացման վերաբերյալ
ՀայաստանԱպրիլի 20-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ ցամաքային զորքերի շտաբում տեղի է ունեցել պաշտոնական խորհրդակցություն։ Այդ մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով երկրի ՊՆ մամուլի ծառայությանը։
Հասանովը ցամաքային զորքերի ղեկավարության հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջադրած խնդիրներն՝ ադրբեջանական բանակի համար։ Հանդիպմանը վերլուծվել է ադրբեջանա-հայկական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակը, զորամասերի մարտական պատրաստությունը և զինվորական կարգապահությունը։
Հասանովը նաև կոնկրետ խնդիրներ է առաջադրել՝ համապատասխան պետական կառույցների հետ համագործակցելով, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ու ՀՀ պետական սահմանի սահմանազատման և անվտանգության ապահովման գործընթացն արդյունավետ իրականացնման համար։ Բացի այդ, նա հանձնարարել է անհրաժեշտ տեխնիկական աջակցություն ցուցաբերել Արցախից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի, զինամթերքի և զինտեխնիկայի տեղափոխման համար։