Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Համաշխարհային ՄամուլՀայաստանի ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ձեռքբերում է համարում, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովները համաձայնել են սահմանազատումը իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:
Խաչատրյանն նման դիրքորոշում է հայտնել «Ֆեյսբուք»–ի իր էջում:
«Ամենակարևոր ձեռքբերումը համարում եմ այն, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովները համաձայնել են սահմանազատումը իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ինչը սահմանազատման գործընթացի հիմնական սկզբունքն է լինելու։
Այսինքն, վերականգնվում են Խորհրդային միության փլուզման պահին գոյություն ունեցած սահմանները։
Սիրելի' հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության համար սա նշանակում է խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ»,–նշել է պատգամավորը: