Իրանի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին տեղեկությանը (տեսանյութ)
ՀայաստանՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ տեղեկություն չունի Իսրայելի կողմից Իրանին վերջին հարվածների համար Ադրբեջանի տարածքն օգտագործելու մասին:
Դեսպանը նաև չի մեկնաբանել Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման որոշումը՝ խորհուրդ տալով այդ հարցն ուղղել ՀՀ-ում ՌԴ դեսպանին։
Սոբհանին նշել է, որ եթե Իրանի տարածքային ամբողջականության և անվտանգության դեմ որևէ քայլ ձեռնարկվի, Թեհրանը նման վիճակի հետ չի հաշտվի և համապատասխան վերաբերմունք կցուցաբերի: