Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից
Մեդիա
Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտել է․
«Արցախցիների շրջանում իրականացված հարցումների համաձայն՝ հարցվածների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու Հայաստանի Հանրապետությունից, իսկ արտագաղթելու հակված 35%-ի մեծամասնությունը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է Ռուսաստանը։
Մեկ այլ կարևոր հանգամանք՝ հարցվածների ուղիղ կեսը դժգոհ է իր ապրելու պայմաններից, և կարծում եմ, որ դա ոչ թե սուբյեկտիվ, այլ օբյեկտիվ դժոգոհություն է, և դա արտագաղթի մտքին հանգեցնող հիմնական գործոնն է։
Այս թվերի հետևում մարդիկ են՝ հայրենիքում ապրելու ցանկության ու ճարահատ արտագաղթելու երկընտրանքի միջև»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան