Թուրքերը փրկել են Սև ծովում խորտակված բեռնանավի 3 նավաստու
Թուրքիա
Դեկտեմբերի 4-ին Ստամբուլի ափերի մոտակայքում խորտակված (Վոլգոբալտ 199) բեռնանավի 12 անդամից թուրք փրկարարներին հաջողվել է անվտանգ ափ հանել 3-ին, որից մեկը, սակայն, գրեթե անմիջապես մահացել է, փոխանցում է CNN Turk-ը:
Ռուսաստանից Թուրքիա ածուխ տեղափոխող բեռնանավի 9 անդամները դեռևս անհետ կորած են համարվում, նրանց որոնողական աշխատանքները շարունակվում են:
Նավի անձնակազմի 12 անդամից 11-ը ուկրաինացիներ են, իսկ մեկը՝ ռուս: Թե ում է հաջողվել փրկել, դեռևս հայտնի չէ: Ուկրաինական նավը խորտակվել էր Թուրքիայի ափամերձ շրջաններում՝ ուժգին քամու հետևանքով:
Միաժամանակ ռուսական դրոշը կրող մեկ այլ բեռնանավ նույնպես աղետի է ենթարկվել Թուրքիայի ափամերձ ջրերում: Նավը, որի վրա 14 մարդ կա, կորցրել է ղեկի կառավարումը՝ ուժգին քամու պատճառով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)