«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)
ՀայաստանՊապարացիները փողոցում լուսանկարել են կանադացի երգիչ Ջասթին Բիբերին, հայտնում է Daily Mail-ը։
Կադրերում 30-ամյա կատարողը կրում է կաթնագույն հուդի, սև գլխարկ և Balenciaga ապրանքանիշի մոխրագույն սպորտային տաբատ։ Ընդ որում, նրա տաբատը կոնքերից ներքև է։ Երաժիշտը փորձել է նաև Louis Vuitton ապրանքանիշի գարուն-ամառ հավաքածուից արջի թաթերի տեսք ունեցող շագանակագույն մորթյա կոշիկներ: Հայտնի է, որ ընկերության պաշտոնական կայքում այս կոշիկների արժեքը կազմում է $2470:
Հրապարակման ընթերցողները գնահատել են աստղի կերպարը հրապարակման տակ գտնվող մեկնաբանություններում։ «Այդքան գումար վճարե՞լ աղբի տոպրակի պես հագնվելու համար: Զզվելի է», «Հիմա հարուստները կարծես թե ամաչում են իրենց փողերի համար և ուզում են հագնվել անօթևանների պես», «Կարծես հագուստ է գողացել նվիրատվության արկղից», - գրել են օգտատերերը: