Եսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս Ղազարյան
ՀայաստանՀանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանն արձագանքել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանի հայտարարությանը։
«Եսայի քահանա Արթենյանը ասում է, որ Հանրայինը եկեղեցականներին եթեր չի հրավիրում, օբյեկտիվ չենք։
Եսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր»,-գրել է Ղազարյանը։
Հիշեցնենք, որ Եսայի քահանա Արթենյանը հայտարարել էր, որ «Հանրային հեռուստաընկերությունը, ակնհայտորեն խախտելով հավասարության սկզբունքը, խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել մասնակցել խնդրի շուրջ հեռուստահաղորդումներին՝ հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներին»։