Վրաստանի նախագահը հայտարարել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա վետո դնելու իր մտադրության մասին
ՔաղաքականՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո կդնի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վրա, որը քննարկվում է խորհրդարանում։ Այս մասին նա հայտարարել է ապրիլի 17-ին BBC հեռուստատեսության եթերում։
«Ես վետո կդնեմ այդ օրենքի վրա, ինչպես անում եմ այլ օրենքների նկատմամբ, որոնք հակասում են Եվրամիության ռազմավարությանը և հանձնարարականներին»,- հայտարարել է նա։
Զարուբիշվիլին, ընդ որում, նշել է, որ իր վետոն կչեղարկվի խորհրդարանական մեծամասնության կողմից։