Սերբիայի նախագահը զանգահարել է Ալիևին և աջակցություն խնդրել
Հրապարակումներ![Սերբիայի նախագահը զանգահարել է Ալիևին և աջակցություն խնդրել](/rs.php?image=/disc/16-04-24/52205fc43fce65bd5695f90b39b78abb.webp&w=780)
Ապրիլի 16-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և տեղեկացրել վերջին շրջանում Սերբիայի նկատմամբ կիրառվող ճնշումների մասին, խնդրել է «բարեկամ ադրբեջանցի ժողովրդի աջակցությունը», հաղորդում է ԱՊԱ-ն։
Նշելով, որ «Ադրբեջանն ու Սերբիան միշտ աջակցել են միմյանց տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»՝ Ալիևն ընդգծել է, որ այդ դիրքորոշումը կշարունակվի նաև ապագայում։ Այս համատեքստում նշվել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների հաջող համագործակցությունը։
Ալիևը Սերբիայի նախագահին հրավիրել է Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանին։
![](https://lurer.com/banners/armflix.jpg)