Հրանտ Դինքը հետմահու մրցանակի է արժանացել Գերմանիայում
Թուրքիա
Հրանտ Դինքը հետմահու արժանացել է «Յոհան Ֆիլիպ Փալմի անվան մամուլի և մտքի ազատության» մրցանակին Գերմանիայի «Շոնդորֆ Փալմ» հիմնադրամի կողմից, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Hurriyet թերթը:
Մրցանակը շնորհվում է 2 տարին մեկ անգամ: Այն տրվում է նրանց, ովքեր պայքարում են հանուն ժողովրդավարական իրավունքների և հիմնարար ազատությունների:
Մրցանակն ստացել է Ռաքել Դինքը՝ Հրանտի կինը.
«Նրա միակ ցանկությունն էր՝ Թուրքիան և թուրք ժողովուրդն ազատվեն 1915 թվականի ցեղասպանության տրավմայից: Նա գրել և խոսել է միայն ճշմարտության մասին: Նա պայքարում էր թուրք ժողովրդին անգրագիտության ճահճից փրկելու համար: Դրա համար վճարեց սեփական կյանքով»,- հայտարարել է Ռաքել Դինքը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)