Պենտագոնի ղեկավարն ընդունել է Իրանի միջուկային զենքի ստեղծման բացակայությունը
ԱՄՆ
ԱՄՆ–ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան հայտարարել է, որ Իրանը ներկայումս միջուկային զենք ստեղծելու աշխատանքներ չի կատարում։ Նման հայտարարությամբ Պանետան հանդես է եկել հունվարի 8-ին CBS հեռուստաալիքով հեռարձակվող «Face the Nation» հաղորդմանը տված հարցազրույցում։
Ըստ Պանետայի՝ Թեհրանը դեռևս մտադիր է ստեղծել բոլոր նախադրյալները միջուկային զենք արտադրելու ոլորտում։ ԱՄՆ պաշտպանության նախարարը նշել է, որ Վաշինգտոնի համար «կարմիր գիծ է» համարվում Իրանի կողմից միջուկային զենքի փորձարկումներ իրականացնելը։
Պանետան հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է ցանկացած միջոցների դիմել Իրանի հետ հարաբերություններում։ Սակայն, ամերիկացի պաշտոնյան ընդգծել է, որ ներկայումս առավել ողջամիտ է շարունակել Թեհրանի վրա դիվանագիտական եւ տնտեսական ճնշումները։
Ինչպես հայտնում է «Associated Press»–ը՝ հարցազրույցը ձայնագրվել է հունվարի 6-ին։
Ինչպես նշվում է լրատվական գործակալության հրապարակման մեջ՝ Լեոն Պանետայի հայտարարությունը ևս մեկ անգամ վերահաստատում է նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի նախկինում ունեցած դիրքորոշումը։
Նոյեմբերին Պանետան նախազգուշացրել էր Իրանի վրա հնարավոր հարձակման մասին։ Վերջինս նշել էր, որ դա անդառնալի հետևանքների կարող է ունենալ ոչ միայն Իրանի, այլև ողջ աշխարհի համար։
Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային ճնշումն էլ ավելի ուժեղացավ նոյեմբերին «ՄԱԳԱՏԷ»–ի կողմից Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ պատրաստած նոր զեկույցից հետո։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)