STOP_NIKOL. Վահագն Չախալյանը բերման է ենթարկվել ակցիա անելու համար
ՌուսաստանSTOP_NIKOL ակցիա անցկացնելու համար բերման է ենթարկվել հասարակական գործիչ Վահագն Չախալյանը: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան լայվի միջոցով:
Նա մի քանի այլ քաղաքացիների հետ Թբիլիսյան խճուղում փորձել է ներկով գրել STOP_NIKOL, ինչը ոստիկանները չեն թույլատրել եւ բերման են ենթարկել:
«Ես փորձում էի գրել՝ Նիկո΄լ, կա΄նգ առ եւ վերջապես այդ մարդը պետք է կանգ առնի: Խոսքը հենց Ոսկեպարի հանձնմանն է հիմա վերաբերում եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ նա կանգ առնի»,- ասել է Չախալյանը: