Իսրայելի դեմ հարձակումը, ամենայն հավանականությամբ, կտևի մի քանի ժամ․ Սպիտակ տուն
ՀայաստանԻսրայելի դեմ իրանական ուժերի հարձակումը, ամենայն հավանականությամբ, կտևի մի քանի ժամ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Ադրիեն Ուոթսոնը։
«Այս հարձակումը, ամենայն հավանականությամբ, կտևի ժամերով: Նախագահ Ջո Բայդենը պարզ հասկացրել է՝ մեր աջակցությունն Իսրայելի անվտանգությանն անսասան է: Միացյալ Նահանգները կկանգնի Իսրայելի ժողովրդի կողքին և կաջակցի նրանց անվտանգությանը Իրանի կողմից եկող այս սպառնալիքների դեմ»: